«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պոմպեոյի Թբիլիսի կատարելիք այցի նախօրեին Պետդեպարտամենտը դատապարտել է 2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան

Պոմպեոյի Թբիլիսի կատարելիք այցի նախօրեին Պետդեպարտամենտը դատապարտել է 2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան
14.11.2020 | 19:55

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելելու է Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա։


Պետդեպարտամենտի բրիֆինգում ներկայացվել է այցերի, հանդիպումների ծրագիրը։ Բացի Թուրքիայից, մնացած երկրներում նախատեսված են հանդիպումներ, բանակցություններ այդ երկրների ղեկավարների հետ։ Թուրքիա կարճատև այցի ընթացքում Պոմպեոն Ստամբուլում հանդիպելու է միայն կրոնական առաջնորդների հետ։ Պետքարտուղարը Ստամբուլից Թբիլիսի է ժամանելու նոյեմբերի 17-ին։ Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպելու է Վրաստանի ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պատրիարքի հետ։ Պետդեպարտամենտի ճեպազրույցում նշվել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հանձնառու է Վրաստանին օգնություն ցուցաբերելու գործում՝ Եվրաատլանտյան կապերը խորացնելու, ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացներն ամրապնդելու համար։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այցի հնարավորությունը կօգտագործվի ևս մեկ անգամ հաստատելու աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

«Մենք միանշանակ դատապարտում ենք Ռուսաստանի ներխուժումը Վրաստանի շրջաններ Աբխազիա և Հարավային Օսիա 2008-ին, որոնք մինչև հիմա օկուպացված են Ռուսաստանի կողմից», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ